|
audio_path speaker_id gender raw_text normalized_text |
|
content/clips/segment_00000378.wav speaker_2 female — Աղջի, բա էդ քոռացած աչքերովդ տեսնում չե՞ս արևը մեր ա մտել, — ասաց նա: — Ա՜յ, ոչ ունենամ քեզ պես հարսը, ա՜յ, չորանաս կպչես էդ տափից, ոնց որ չորացել կպել ես: Ու անեծքները շարունակելով գիժ-Հոռոմսիմը բարձրացավ թախտը, պատուհանների վարագույրները գցեց բաց փեղկերի գլխին, հետո ուզում էր իջնել, բայց մի բան մտաբերելով արագ մոտեցավ թարեքին, ետ քաշեց վարագույրը և սկսեց մեկ-մեկ համարել թիթեղյա մատուցարանի վրա թեյի պարագաների կողքին դրված շաքարամանի միջի շաքարի կտորները: Առավոտյան տնից դուրս գալիս շաքարամանի մեջ ճիշտ տասը կտոր շաքար էր թողել նա, բայց այժմ, համարելուց հետո, տեսավ երկու կտոր պակաս է: Ու ծտի նման ցած թռավ թախտից: — Ա՜յ քեզ... ա՜յ, ա՜յ, ա՜յ…: Այս խոսքերով նախ երկու ձեռքով պինդ խփեց հարսի գլխին, հետո ծայրահեղ կատաղությամբ ատամները սեղմած սկսեց սուր-սուր եղունգներով կմշտել նրա դեմքը, ձեռքերը, կողերը ո՜ւր որ պատահեր, ընդսմին, ամեն մի կմշտոցի հետ եղունգների մեջ բռնած կաշին ոլորում էր և ձիգ տալիս: — աղջի բա էդ քոռացած աչքերովդ տեսնում չե՞ս արևը մեր ա մտել — ասաց նա — ա՜յ ոչ ունենամ քեզ պես հարսը ա՜յ չորանաս կպչես էդ տափից ոնց որ չորացել կպել ես ու անեծքները շարունակելով գիժհոռոմսիմը բարձրացավ թախտը պատուհանների վարագույրները գցեց բաց փեղկերի գլխին հետո ուզում էր իջնել բայց մի բան մտաբերելով արագ մոտեցավ թարեքին ետ քաշեց վարագույրը և սկսեց մեկմեկ համարել թիթեղյա մատուցարանի վրա թեյի պարագաների կողքին դրված շաքարամանի միջի շաքարի կտորները առավոտյան տնից դուրս գալիս շաքարամանի մեջ ճիշտ տասը կտոր շաքար էր թողել նա բայց այժմ համարելուց հետո տեսավ երկու կտոր պակաս է ու ծտի նման ցած թռավ թախտից — ա՜յ քեզ ա՜յ ա՜յ ա՜յ… այս խոսքերով նախ երկու ձեռքով պինդ խփեց հարսի գլխին հետո ծայրահեղ կատաղությամբ ատամները սեղմած սկսեց սուրսուր եղունգներով կմշտել նրա դեմքը ձեռքերը կողերը ո՜ւր որ պատահեր ընդսմին ամեն մի կմշտոցի հետ եղունգների մեջ բռնած կաշին ոլորում էր և ձիգ տալիս |
|
content/clips/segment_00000025.wav speaker_1 male Կիրճի մեջ քրդերի կատաղի աղաղակը, գերիների լացն ու կոծը, աջ ու ձախ որոտացող կրակների բոմբյունը, միախառնվելով, կազմում էին խիստ սոսկալի ներդաշնակություն: Կռիվը երկու կողմից ևս շարունակվում էր գազանային համառությամբ: Քրդերը վճռել էին մինչև վերջին շունչը ընդդիմանալ: Այն ժամանակ բազեի խորհրդական ձայնը նորից երեք անգամ հնչվեցավ, դա նշան էր, թե պետք չէ գթալ: Գնդակները կարկուտի արագությամբ սկսան թափվել կիրճի մեջ: կիրճի մեջ քրդերի կատաղի աղաղակը գերիների լացն ու կոծը աջ ու ձախ որոտացող կրակների բոմբյունը միախառնվելով կազմում էին խիստ սոսկալի ներդաշնակություն կռիվը երկու կողմից ևս շարունակվում էր գազանային համառությամբ քրդերը վճռել էին մինչև վերջին շունչը ընդդիմանալ այն ժամանակ բազեի խորհրդական ձայնը նորից երեք անգամ հնչվեցավ դա նշան էր թե պետք չէ գթալ գնդակները կարկուտի արագությամբ սկսան թափվել կիրճի մեջ |
|
content/clips/segment_00000110.wav speaker_1 male Հիվանդի աջ ու ձախ կողմերում, որպես տխրության երկու հրեշտակներ, նստած էին երկու ուրիշ աղջիկներ, և նույնպես լաց էին լինում դրանք նրա քույրերն էին: Վրանի մի կողմում, աչքերը բռնած, կուչ էր եկել նրա փոքրիկ եղբայրը: Իսկ դրսում, վրանի մուտքի մոտ նստած հեկեկում էր ինքը Մըստոն: հիվանդի աջ ու ձախ կողմերում որպես տխրության երկու հրեշտակներ նստած էին երկու ուրիշ աղջիկներ և նույնպես լաց էին լինում դրանք նրա քույրերն էին վրանի մի կողմում աչքերը բռնած կուչ էր եկել նրա փոքրիկ եղբայրը իսկ դրսում վրանի մուտքի մոտ նստած հեկեկում էր ինքը մըստոն |
|
content/clips/segment_00000464.wav speaker_2 female |
|
content/clips/segment_00000466.wav speaker_2 female |
|
content/clips/segment_00000050.wav speaker_1 male Վանահայր Եղիազար վարդապետը գնաց շեյխի բանակը, և այլևս չվերադարձավ այնտեղից...: վանահայր եղիազար վարդապետը գնաց շեյխի բանակը և այլևս չվերադարձավ այնտեղից |
|
content/clips/segment_00000342.wav speaker_1 male Քաջերի սրտում, կանանց վերաբերյալ, բացի սերից կա և մի ուրիշ զգացմունք, որին բավական անհամապատասխան բառերով կոչում ենք նախանձ, խանդ, դեյրաթ դա այն զգացմունքն է, որ ցամաք խոսքերով բացատրել անկարելի է: Դա կնոջ նվիրագործությունը հարգելու մի կիրք է, որի համար հելլենները ամբողջ տասը տարի կռվեցան Տրոյայի պարիսպների տակ: Սարհատը չէր վշտանում այն պատճառով միայն, որ կորցրել էր իր սիրելի էակը, այլ առավել նրա համար, որ նա այժմ գտնվում էր անհարազատ և անմաքուր ձեռքերում...: Բայց ո՞րքան այնպիսի անմեղ արարածներ նույն վիճակին էին ենթարկվել նրանց համար ո՞վ էր հոգացողը: Գուցե ծնողքը, անբախտ հայրն ու մայրը, եթե կենդանի էին թողել նրանց: Բայց հոգում է՞ր ազգը, հայ ժողովուրդը: Ոչ դրա համար պետք է հելլենական նախանձախնդրություն ունենալ...: քաջերի սրտում կանանց վերաբերյալ բացի սերից կա և մի ուրիշ զգացմունք որին բավական անհամապատասխան բառերով կոչում ենք նախանձ խանդ դեյրաթ դա այն զգացմունքն է որ ցամաք խոսքերով բացատրել անկարելի է դա կնոջ նվիրագործությունը հարգելու մի կիրք է որի համար հելլենները ամբողջ տասը տարի կռվեցան տրոյայի պարիսպների տակ սարհատը չէր վշտանում այն պատճառով միայն որ կորցրել էր իր սիրելի էակը այլ առավել նրա համար որ նա այժմ գտնվում էր անհարազատ և անմաքուր ձեռքերում բայց ո՞րքան այնպիսի անմեղ արարածներ նույն վիճակին էին ենթարկվել նրանց համար ո՞վ էր հոգացողը գուցե ծնողքը անբախտ հայրն ու մայրը եթե կենդանի էին թողել նրանց բայց հոգում է՞ր ազգը հայ ժողովուրդը ոչ դրա համար պետք է հելլենական նախանձախնդրություն ունենալ |
|
content/clips/segment_00000281.wav speaker_1 male — Իսկ ինչ եղավ նրա ընտանիքը Գիտե՞ս: — իսկ ինչ եղավ նրա ընտանիքը գիտե՞ս |
|
content/clips/segment_00000197.wav speaker_1 male Սարհատը ինքն էլ ավազակ էր, մի արյունահեղ և սոսկալի ավազակ: Նա եթե ծնված լիներ մի ուրիշ երկրի վրա և մեծանար մի ուրիշ շրջանում, գուցե ուրիշ տեսակ մարդ, կամ այլ տեսակ ավազակ կդառնար, որովհետև ամեն մի ավազակի գործունեությունը համապատասխանում է նույն հասարակության, որի միջից նա հայտնվում է: Ավազակը մի սարսափելի բողոք է հասարակության անկարգ կազմակերպության դեմ: սարհատը ինքն էլ ավազակ էր մի արյունահեղ և սոսկալի ավազակ նա եթե ծնված լիներ մի ուրիշ երկրի վրա և մեծանար մի ուրիշ շրջանում գուցե ուրիշ տեսակ մարդ կամ այլ տեսակ ավազակ կդառնար որովհետև ամեն մի ավազակի գործունեությունը համապատասխանում է նույն հասարակության որի միջից նա հայտնվում է ավազակը մի սարսափելի բողոք է հասարակության անկարգ կազմակերպության դեմ |
|
content/clips/segment_00000282.wav speaker_1 male Հեռավոր լեռների վրա կայծակը երբեմն փայլատակում էր, և որոտման խուլ ձայնը մանր դղրդյուններով տարածվում էր խավարի մեջ թաքնված սարերում: Գիշերային այս սոսկալի պահուն մի քանի ստվերներ, թափառաշրջիկ ուրվականների նման, խավարի մեջ շարժվում էին նրանք միացան, մի փոքրիկ խումբ կազմեցին, կարծես, մի բանի վրա խորհելու համար հետո կրկին բաժանվեցան և առանձին-առանձին սկսեցին դիմել դեպի Բարդուղիմեոս առաքյալի վանքի գյուղը, որ համարյա թե վանքի մոտումն էր: Գյուղը նույն ժամուն խավար և լուռ էր, և մի ընդարձակ գերեզմանատան նման, ամեն շարժում, ամեն կենդանություն հանգչել էր այնտեղ: Բայց մի տեղից միայն երևում էին լույսի նշույլներ դա վանքի հսկայական շինվածքն էր, որ կանգնած էր բարձր բլուրի գլխին, որի շուրջը բացվում էր մի խորին անդունդ, որ կորած էր մթության մեջ միայն այնտեղից հոսող գետը իր զայրացած գոռում-գոչումներով վրդովում էր տիրող լռությունը: հեռավոր լեռների վրա կայծակը երբեմն փայլատակում էր և որոտման խուլ ձայնը մանր դղրդյուններով տարածվում էր խավարի մեջ թաքնված սարերում գիշերային այս սոսկալի պահուն մի քանի ստվերներ թափառաշրջիկ ուրվականների նման խավարի մեջ շարժվում էին նրանք միացան մի փոքրիկ խումբ կազմեցին կարծես մի բանի վրա խորհելու համար հետո կրկին բաժանվեցան և առանձինառանձին սկսեցին դիմել դեպի բարդուղիմեոս առաքյալի վանքի գյուղը որ համարյա թե վանքի մոտումն էր գյուղը նույն ժամուն խավար և լուռ էր և մի ընդարձակ գերեզմանատան նման ամեն շարժում ամեն կենդանություն հանգչել էր այնտեղ բայց մի տեղից միայն երևում էին լույսի նշույլներ դա վանքի հսկայական շինվածքն էր որ կանգնած էր բարձր բլուրի գլխին որի շուրջը բացվում էր մի խորին անդունդ որ կորած էր մթության մեջ միայն այնտեղից հոսող գետը իր զայրացած գոռումգոչումներով վրդովում էր տիրող լռությունը |
|
content/clips/segment_00000249.wav speaker_1 male — Մըստոն ամեն բան գիտե գիժ չէ՞, որ չգիտենա: Գլխի՞ցը պատմեմ: — Ո՛չ, կարճ կապի՛ր: Ի՛նչ կհարցնեմ, էն ասա: — Դե լավ, հարցրու: — Քրդերը ե՞րբ եկան: — Քրդերը եկան երկու օր առաջ գիշեր էր, երբ եկան նրանք մարդիկ բոլորն էլ քնել էին: Նրանք շատ չէին, հարյուր ձիավոր հազիվ կլինեին, որ եկել էին մեր գյուղի վրա մյուսները գնացել էին ուրիշ գյուղերի վրա: Բայց հայի գյուղը թալնելու համար տասը ձիավոր էլ բավական է: — մըստոն ամեն բան գիտե գիժ չէ՞ որ չգիտենա գլխի՞ցը պատմեմ — ո՛չ կարճ կապի՛ր ի՛նչ կհարցնեմ էն ասա — դե լավ հարցրու — քրդերը ե՞րբ եկան — քրդերը եկան երկու օր առաջ գիշեր էր երբ եկան նրանք մարդիկ բոլորն էլ քնել էին նրանք շատ չէին հարյուր ձիավոր հազիվ կլինեին որ եկել էին մեր գյուղի վրա մյուսները գնացել էին ուրիշ գյուղերի վրա բայց հայի գյուղը թալնելու համար տասը ձիավոր էլ բավական է |
|
content/clips/segment_00000211.wav speaker_1 male — Շատերի շան նման հաչել գիտեմ, աքլորի նման խոսել գիտեմ, էշի նման կզռամ, գայլի նման կոռնամ, գառան նման կմռռամ, կատվի նման միա-ո՜ւ կանեմ, հոպոպի նման բի՛-բո՜ւ կանեմ, էլ ի՞նչ ես ուզում: Ուրիշ շատերն էլ գիտեմ: — շատերի շան նման հաչել գիտեմ աքլորի նման խոսել գիտեմ էշի նման կզռամ գայլի նման կոռնամ գառան նման կմռռամ կատվի նման միաո՜ւ կանեմ հոպոպի նման բի՛բո՜ւ կանեմ էլ ի՞նչ ես ուզում ուրիշ շատերն էլ գիտեմ |
|
content/clips/segment_00000229.wav speaker_1 male — Եզիդին շուտ չէ խոստանում, բայց երբ խոսք տվեց, կատարում է իր խոսքը, — պատասխանեց Մըստոն մի առանձին հպարտությամբ: — եզիդին շուտ չէ խոստանում բայց երբ խոսք տվեց կատարում է իր խոսքը — պատասխանեց մըստոն մի առանձին հպարտությամբ |
|
content/clips/segment_00000489.wav speaker_2 female |
|
content/clips/segment_00000434.wav speaker_2 female |
|
content/clips/segment_00000583.wav speaker_2 female — Մի՛ խոսացնի, թե չէ՝ էս ջգրած սրտովս մի քացի կտամ, որ տեղնուտեղդ բանհոգի կըլես, — արտասանեց Արտեմը հանդարտ, բայց սարսափ ազդող ձայնով և նույնիսկ բարձրացրեց ոտը: — մի՛ խոսացնի թե չէ՝ էս ջգրած սրտովս մի քացի կտամ որ տեղնուտեղդ բանհոգի կըլես — արտասանեց արտեմը հանդարտ բայց սարսափ ազդող ձայնով և նույնիսկ բարձրացրեց ոտը |
|
content/clips/segment_00000132.wav speaker_1 male — Դուք ո՞ւր եք գնում, — հարցրեց երիտասարդը: — Գավուրների դեմ, — ասաց նրանցից մեկը, — Շեյխը կանչել է: Գնում ենք կռվելու: — դուք ո՞ւր եք գնում — հարցրեց երիտասարդը — գավուրների դեմ — ասաց նրանցից մեկը — շեյխը կանչել է գնում ենք կռվելու |
|
content/clips/segment_00000011.wav speaker_1 male — Դալի-Բաբա, — դարձավ Սարհատը դեպի քահանան, — քեզ հետ կվեր առնես չորս հոգի և կքշես քարավանը դեպի Սալմաստ: — դալիբաբա — դարձավ սարհատը դեպի քահանան — քեզ հետ կվեր առնես չորս հոգի և կքշես քարավանը դեպի սալմաստ |
|
content/clips/segment_00000593.wav speaker_2 female — Արտեմ ջան, նավթը քու բաշխած փողովն եմ առել, ա՜յ, — ասաց նա, տեսնելով, որ որդին մտածմունքի մեջ խորասուզված, մռայլ հայացքով անթարթ նայում է լամպին: — արտեմ ջան նավթը քու բաշխած փողովն եմ առել ա՜յ — ասաց նա տեսնելով որ որդին մտածմունքի մեջ խորասուզված մռայլ հայացքով անթարթ նայում է լամպին |
|
content/clips/segment_00000077.wav speaker_1 male Այսպես սկսվեցավ Շեյխ Ջալալեդդինի արշավանքը դեպի տաճկական Հայաստանը: այսպես սկսվեցավ շեյխ ջալալեդդինի արշավանքը դեպի տաճկական հայաստանը |
|
content/clips/segment_00000204.wav speaker_1 male Հայաստանի լեռների վրա, ուր երկու հակառակ ծայրերի վրա կանգնած են երկու հակառակ ազգություններ, մեկը՝ վերջին ստրկության հասած հայը, մյուսը՝ վերջին բարբարոսության հասած մահմեդականը, եթե ստրուկների կողմից բողոք է բարձրանում դեպի բռնակալությունը, դա բնականաբար պիտի ընդուներ ոչ այլ կերպարանք, բայց միայն Սարհատի ավազակային կերպարանքը...: հայաստանի լեռների վրա ուր երկու հակառակ ծայրերի վրա կանգնած են երկու հակառակ ազգություններ մեկը՝ վերջին ստրկության հասած հայը մյուսը՝ վերջին բարբարոսության հասած մահմեդականը եթե ստրուկների կողմից բողոք է բարձրանում դեպի բռնակալությունը դա բնականաբար պիտի ընդուներ ոչ այլ կերպարանք բայց միայն սարհատի ավազակային կերպարանքը |
|
content/clips/segment_00000569.wav speaker_2 female Նոր էր մթնել, որ պառավ Մարանը պատրաստվեց քնելու: նոր էր մթնել որ պառավ մարանը պատրաստվեց քնելու |
|
content/clips/segment_00000105.wav speaker_1 male Մի մանկահասակ կին գեղեցիկ սևորակ աչքերով ոտքի վրա պտտվում էր — դա Մըստոյի կինն էր: մի մանկահասակ կին գեղեցիկ սևորակ աչքերով ոտքի վրա պտտվում էր — դա մըստոյի կինն էր |
|
content/clips/segment_00000061.wav speaker_1 male Աղաները լուռ էին և խոսում էին այն ժամանակ, երբ Շեյխը խոսեցնում էր: Շեյխի մոտ մի քաշքուլի մեջ ածած էին թղթերի մանր կտորտանք, որոնք միաչափ կերպով ծալած էին եռանկյունի ձևով: Այս փոքրիկ ծրարները նման էին այն թալիսմաններին, որ ջադուկները տալիս են մարդկանց զանազան խորհրդավոր նպատակներով: Բայց իսկապես կախարդական ոչինչ չկար նրանց մեջ, այլ նրանց վրա գրված էին մի-մի տող Ղորանի այն այեթներից, որոնց զորությամբ մարդ ազատ է մնում ամեն տեսակ չարից և փորձանքից: աղաները լուռ էին և խոսում էին այն ժամանակ երբ շեյխը խոսեցնում էր շեյխի մոտ մի քաշքուլի մեջ ածած էին թղթերի մանր կտորտանք որոնք միաչափ կերպով ծալած էին եռանկյունի ձևով այս փոքրիկ ծրարները նման էին այն թալիսմաններին որ ջադուկները տալիս են մարդկանց զանազան խորհրդավոր նպատակներով բայց իսկապես կախարդական ոչինչ չկար նրանց մեջ այլ նրանց վրա գրված էին միմի տող ղորանի այն այեթներից որոնց զորությամբ մարդ ազատ է մնում ամեն տեսակ չարից և փորձանքից |
|
content/clips/segment_00000542.wav speaker_2 female Իսկ իշխանուհին սուս էր արել, արձանացել էր կանգնած տեղը և ապուշի պես նայում էր խմբագրի վառվռուն աչքերին իր սև և խիտ հոնքերի տակից։ Երևի շատ էր զարմացել և մտածում էր, թե այդ ինչպե՞ս եղավ, որ մեղադրողի դիրքից հանկարծ մեղադրյալի վիճակի մեջ է ընկել ինքը։ իսկ իշխանուհին սուս էր արել արձանացել էր կանգնած տեղը և ապուշի պես նայում էր խմբագրի վառվռուն աչքերին իր սև և խիտ հոնքերի տակից։ երևի շատ էր զարմացել և մտածում էր թե այդ ինչպե՞ս եղավ որ մեղադրողի դիրքից հանկարծ մեղադրյալի վիճակի մեջ է ընկել ինքը։ |
|
content/clips/segment_00000553.wav speaker_2 female — Չեք հասկանում, հա՞... իսկ երբ որ ձեր քիթ ու պռունկը ջարդեմ, այ այն ժամանակ կհասկանաք,— աղաղակեց խմբագիրը բռունցքները ցնցելով օդի մեջ։ — չեք հասկանում հա՞ իսկ երբ որ ձեր քիթ ու պռունկը ջարդեմ այ այն ժամանակ կհասկանաք— աղաղակեց խմբագիրը բռունցքները ցնցելով օդի մեջ։ |
|
content/clips/segment_00000301.wav speaker_1 male Նա անցավ գյուղերից մեկի մոտով և տեսավ, որ գետնափոր տնակները բոլորովին մոխիր էին դարձել և այստեղ ու այնտեղ ընկած էին արյունով ներկված կամ սարսափելի կերպով այլանդակված դիակներ: Նա զգաց բոլոր զարհուրանքը այն երևույթների, որ նույն գիշերը իր համար մնացել էին անբացատրելի: — Կրակները, որ նրան գիշերային խավարի մեջ սարսափեցնում էին, հայոց հրդեհված գյուղորայք էին: նա անցավ գյուղերից մեկի մոտով և տեսավ որ գետնափոր տնակները բոլորովին մոխիր էին դարձել և այստեղ ու այնտեղ ընկած էին արյունով ներկված կամ սարսափելի կերպով այլանդակված դիակներ նա զգաց բոլոր զարհուրանքը այն երևույթների որ նույն գիշերը իր համար մնացել էին անբացատրելի — կրակները որ նրան գիշերային խավարի մեջ սարսափեցնում էին հայոց հրդեհված գյուղորայք էին |
|
content/clips/segment_00000445.wav speaker_2 female Տանտե՛րս։ Գրությանս նպատակն իսկապես սա է։ Ես ուզում եմ առանձնապես ծանրանալ սրա վրա և ձեր ուշադրությունն էլ հատկապես սրա վրա եմ ուզում հրավիրել։ Սա նախանցյալ տարի մեռավ։ Արդեն մոտ յոթանասուն տարեկան ծերունի էր։ Սրա մահով գերեզման իջավ մեր փառազուրկ բուրժուազիայի վերջին տիպիկ ներկայացուցիչներից մեկը։ Սրա կյանքի թռուցիկ նկարագիրը հեղափոխությունից առաջ և հետո՝ թերևս մի նոր պատմվածքի կամ վեպի նյութ տա ձեզ։ տանտե՛րս։ գրությանս նպատակն իսկապես սա է։ ես ուզում եմ առանձնապես ծանրանալ սրա վրա և ձեր ուշադրությունն էլ հատկապես սրա վրա եմ ուզում հրավիրել։ սա նախանցյալ տարի մեռավ։ արդեն մոտ յոթանասուն տարեկան ծերունի էր։ սրա մահով գերեզման իջավ մեր փառազուրկ բուրժուազիայի վերջին տիպիկ ներկայացուցիչներից մեկը։ սրա կյանքի թռուցիկ նկարագիրը հեղափոխությունից առաջ և հետո՝ թերևս մի նոր պատմվածքի կամ վեպի նյութ տա ձեզ։ |
|
content/clips/segment_00000369.wav speaker_2 female Ցածրահասակ, լղար, ծայր աստիճան արագաշարժ՝ տեղն ու տեղը կրակ էր գիժ-Հոռոմսիմը: Պստիկ, պլպլան աչքերը ջղային անհանգստությամբ այս ու այն կողմն էին դառնում շարունակ ծտի գլխի պես, կարծես շարունակ կռվի առիթ էր որոնում: Կռվելիս նախ երկար ժամանակ լեզվակոխ ու անեծքակոխ էր անում համարձակ հակառակորդին սկզբում հանգիստ, հետո արագորեն տաքանալով, վերջը հանկարծ կատվի պես վրա էր ընկնում նրան և եթե աջողում էր բռնել նրա մազերից, ձիգ էր տալիս բոլոր ուժով, իսկ եթե ոչ, սկսում էր կմշտել և ոլորել նրա մարմինը իր երկայն, չոր մատների սուր եղունգներով, որոնց գծած ստորակետներն արնակալում, ուռչում-կապտում էին և երկար ժամանակ չէին ջնջվում: ցածրահասակ լղար ծայր աստիճան արագաշարժ՝ տեղն ու տեղը կրակ էր գիժհոռոմսիմը պստիկ պլպլան աչքերը ջղային անհանգստությամբ այս ու այն կողմն էին դառնում շարունակ ծտի գլխի պես կարծես շարունակ կռվի առիթ էր որոնում կռվելիս նախ երկար ժամանակ լեզվակոխ ու անեծքակոխ էր անում համարձակ հակառակորդին սկզբում հանգիստ հետո արագորեն տաքանալով վերջը հանկարծ կատվի պես վրա էր ընկնում նրան և եթե աջողում էր բռնել նրա մազերից ձիգ էր տալիս բոլոր ուժով իսկ եթե ոչ սկսում էր կմշտել և ոլորել նրա մարմինը իր երկայն չոր մատների սուր եղունգներով որոնց գծած ստորակետներն արնակալում ուռչումկապտում էին և երկար ժամանակ չէին ջնջվում |
|
content/clips/segment_00000030.wav speaker_1 male նա շատ լավ էր հասկանում իր վիճակի բոլոր վատթարությունը նա ինքը սարսափում էր իր արյունոտ ձեռքերից թեև այն ձեռքերը միշտ թշվառների պաշտպան են եղել և երբեք չեն թափել մի անմեղ արյուն բայց նրա անձնասիրությունը վիրավորվում էր տեսնելով որ ինքը իր բոլոր արժանավորություններով ստիպված էր լինել մի ավազակային հրոսակի գլխավոր մինչդեռ կարող էր ամբողջ գունդերի հրամայել և իր հայրենիքը մաքրել ավազակներից: նա շատ լավ էր հասկանում իր վիճակի բոլոր վատթարությունը նա ինքը սարսափում էր իր արյունոտ ձեռքերից թեև այն ձեռքերը միշտ թշվառների պաշտպան են եղել և երբեք չեն թափել մի անմեղ արյուն բայց նրա անձնասիրությունը վիրավորվում էր տեսնելով որ ինքը իր բոլոր արժանավորություններով ստիպված էր լինել մի ավազակային հրոսակի գլխավոր մինչդեռ կարող էր ամբողջ գունդերի հրամայել և իր հայրենիքը մաքրել ավազակներից |
|
content/clips/segment_00000007.wav speaker_1 male Սարհատը իր խմբի հետ Դիարբեքիրի կողմերումն էր, երբ լսեց քուրդերի կատաղի շարժումը, երբ իմացավ Ջալալեդդինի սարսափելի դիտավորությունը և երբ հայտնի եղավ նրան Շեյխ Իբադուլլահի դժոխային խորհուրդը: Նա իսկույն յուրայիններով շտապեց դեպի Աղբակա կողմերը: Երկու ցանկություն նրան քաշեցին դեպի իր հայրենիքը, որին վաղուց մոռացել էր առաջինը, Աղբակը քուրդերի արշավանքի գծի վրա գտնվելով, ավելի պետք է ենթարկվեր նրանց ասպատակություններին, մտածում էր իր հայրենակիցներին օգնության ձեռք հասցնել երկրորդ, որ ավելի գլխավորն էր, այստեղ կար «մեկը», որին նվիրված էր իր բոլոր սրտով: սարհատը իր խմբի հետ դիարբեքիրի կողմերումն էր երբ լսեց քուրդերի կատաղի շարժումը երբ իմացավ ջալալեդդինի սարսափելի դիտավորությունը և երբ հայտնի եղավ նրան շեյխ իբադուլլահի դժոխային խորհուրդը նա իսկույն յուրայիններով շտապեց դեպի աղբակա կողմերը երկու ցանկություն նրան քաշեցին դեպի իր հայրենիքը որին վաղուց մոռացել էր առաջինը աղբակը քուրդերի արշավանքի գծի վրա գտնվելով ավելի պետք է ենթարկվեր նրանց ասպատակություններին մտածում էր իր հայրենակիցներին օգնության ձեռք հասցնել երկրորդ որ ավելի գլխավորն էր այստեղ կար «մեկը» որին նվիրված էր իր բոլոր սրտով |
|
content/clips/segment_00000578.wav speaker_2 female Տեղը դատարկ էր: Խելագարի պես թռավ թախտից և վազեց դեպի թառը: Թառը նույնպես դատարկ էր: տեղը դատարկ էր խելագարի պես թռավ թախտից և վազեց դեպի թառը թառը նույնպես դատարկ էր |
|
content/clips/segment_00000071.wav speaker_1 male — Այս դիրքը հիշեցնում էր այն հրաշալի երևույթը, երբ Արաբիայի մարգարեն անապատի մեջ առաջին անգամ բարձրացավ ուղտերի թամքերից կազմված ամբիոնի վրա և խոսեց իր ոգելից ճառը: — այս դիրքը հիշեցնում էր այն հրաշալի երևույթը երբ արաբիայի մարգարեն անապատի մեջ առաջին անգամ բարձրացավ ուղտերի թամքերից կազմված ամբիոնի վրա և խոսեց իր ոգելից ճառը |
|
content/clips/segment_00000558.wav speaker_2 female — Լավ, նանի, չայ խո չտվի՞ր, — ասաց: — Գնա հրեն տրախտիրը՝ չայ էլ կխմես, արաղ էլ, — պատասխանեց պառավը, առանց գլուխը կարկատանից բարձրացնելու: — Վա՜յ, նանի, նանի, գրողը քեզ տանի, — կանչեց Արտեմը ծիծաղելով, լայն շեք տվեց մոր վրայով և դուրս գնաց: — լավ նանի չայ խո չտվի՞ր — ասաց — գնա հրեն տրախտիրը՝ չայ էլ կխմես արաղ էլ — պատասխանեց պառավը առանց գլուխը կարկատանից բարձրացնելու — վա՜յ նանի նանի գրողը քեզ տանի — կանչեց արտեմը ծիծաղելով լայն շեք տվեց մոր վրայով և դուրս գնաց |
|
content/clips/segment_00000604.wav speaker_2 female Որդին հասակով բարձր էր մորից գրեթե կրկնակի: Պառավն իր գլխի վերև տեսավ մթության մեջ փայլող երկու ահարկու աչքեր և օդի մեջ քարացած մի բռունցք: Միևնույն ժամանակ նրա քթովը դիպավ գինու ծանր հոտը: — Դե, ի՞նչ անեմ, Արտեմ ջան, — ասաց նա նորից խեղճացած: — Սիրտս մղկտաց, որ... — Սա՛սդ, — գոռաց նորից Արտեմը: — Գնա տեղաշորս գցի: որդին հասակով բարձր էր մորից գրեթե կրկնակի պառավն իր գլխի վերև տեսավ մթության մեջ փայլող երկու ահարկու աչքեր և օդի մեջ քարացած մի բռունցք միևնույն ժամանակ նրա քթովը դիպավ գինու ծանր հոտը — դե ի՞նչ անեմ արտեմ ջան — ասաց նա նորից խեղճացած — սիրտս մղկտաց որ — սա՛սդ — գոռաց նորից արտեմը — գնա տեղաշորս գցի |
|
content/clips/segment_00000119.wav speaker_1 male Լուսինը կրկին մտավ ամպերի տակ, և գիշերային խավարը քաշեց իր սև վարագույրը: Տեսարանը ծածկվեցավ մթության մեջ...: լուսինը կրկին մտավ ամպերի տակ և գիշերային խավարը քաշեց իր սև վարագույրը տեսարանը ծածկվեցավ մթության մեջ |
|
content/clips/segment_00000547.wav speaker_2 female Նայելով նրան, Հայրումյանը մտածում էր, որ եթե ինքը նկարիչ լիներ, անպատճառ կնկարեր նրան վհուկի իսկական մի տիպ ներկայացնելու համար։ նայելով նրան հայրումյանը մտածում էր որ եթե ինքը նկարիչ լիներ անպատճառ կնկարեր նրան վհուկի իսկական մի տիպ ներկայացնելու համար։ |
|
content/clips/segment_00000064.wav speaker_1 male Վրանի մուտքը բաց էր: Դրսում գտնված բազմությունից մի-մի մարդ անդադար ներս էր գալիս նա դեռ շեմքի վրա չհասած, չոքում էր, երկրպագություն էր տալիս, և այնպես չոքեչոք մոտենում էր Շեյխին, իր սուրը դնում էր նրա ոտքերի մոտ և ձեռքը համբուրում էր: վրանի մուտքը բաց էր դրսում գտնված բազմությունից միմի մարդ անդադար ներս էր գալիս նա դեռ շեմքի վրա չհասած չոքում էր երկրպագություն էր տալիս և այնպես չոքեչոք մոտենում էր շեյխին իր սուրը դնում էր նրա ոտքերի մոտ և ձեռքը համբուրում էր |
|
content/clips/segment_00000311.wav speaker_1 male Այնտեղ և շնագայլն ու բորենին ուրախական ձայներ էին հանում: Երևում էր, որ այդ անասունները բոլորել էին մի ճոխ սեղանի շուրջը: այնտեղ և շնագայլն ու բորենին ուրախական ձայներ էին հանում երևում էր որ այդ անասունները բոլորել էին մի ճոխ սեղանի շուրջը |
|
content/clips/segment_00000156.wav speaker_1 male Գ գ |
|
content/clips/segment_00000185.wav speaker_1 male — Մենք քարավանի առաջը կկտրենք, թե որ այս կողմով գնանք, — ասաց Մըստոն ցույց տալով հազիվ նկատելի շավիղը, որ միայն որսորդներին էր մատչելի: — մենք քարավանի առաջը կկտրենք թե որ այս կողմով գնանք — ասաց մըստոն ցույց տալով հազիվ նկատելի շավիղը որ միայն որսորդներին էր մատչելի |
|
content/clips/segment_00000559.wav speaker_2 female Որդու փճությունը թունավորել էր պառավ Մարանի առանց այն էլ թշվառ կյանքը: Քանի-քանի անգամ արցունքն աչքերին փորձ էր արել խրատելու Արտեմին, որ հեռանա վատ ճանապարհից, մի գործի կպչի, պսակվի, օրինավոր տունուտեղ դնի, օրինակ էր բերում հարևան Օսանի տղա՝ թաբախ ման ածող Ցականին, որ նրա հասակակիցն էր և կարգին ընտանիք էր պահում, բայց հենց առաջին խոսքի վրա Արտեմն այնպես չռել էր նրա վրա իր ահարկու աչքերը, այնպես բղավել նրա վրա, որ խեղճ պառավն իսկույն ձայնը փորն էր գցել: որդու փճությունը թունավորել էր պառավ մարանի առանց այն էլ թշվառ կյանքը քանիքանի անգամ արցունքն աչքերին փորձ էր արել խրատելու արտեմին որ հեռանա վատ ճանապարհից մի գործի կպչի պսակվի օրինավոր տունուտեղ դնի օրինակ էր բերում հարևան օսանի տղա՝ թաբախ ման ածող ցականին որ նրա հասակակիցն էր և կարգին ընտանիք էր պահում բայց հենց առաջին խոսքի վրա արտեմն այնպես չռել էր նրա վրա իր ահարկու աչքերը այնպես բղավել նրա վրա որ խեղճ պառավն իսկույն ձայնը փորն էր գցել |
|
content/clips/segment_00000496.wav speaker_2 female |
|
content/clips/segment_00000235.wav speaker_1 male Ձիավորը մոտեցավ, ողջունեց և ապա հարցրեց: ձիավորը մոտեցավ ողջունեց և ապա հարցրեց |
|
content/clips/segment_00000175.wav speaker_1 male Ձիավոր քրդերի մի բազմություն, եզների, ավանակների և սայլերի վրա բարձած, քշում էին խառնիճաղանճ քարավանը, որ տանում էր տնային կարասիք և զանազան տեսակ իրեղեններ: Բեռների վրա կապել էին մի-մի կամ երկու-երկու կին, աղջիկ և մանկահասակ պատանիներ: Ավարը և գերիները միասին մի բեռն էին կազմում և քշում էին առաջ ամենայն սաստկությամբ: Նրանք տարվում էին այն անասունների վրա, որ պատկանում էին թշվառ գերիների ծնողներին: Տերը իր անասունի վրա նստած գերի էր գնում: Քարավանի ընթացքը շտապեցնելու համար քրդերը ցցած ունեին իրանց նիզակների ծայրերին մարդկային կառափներ ծնողների կտրած գլուխը ցույց էին տալիս որդիներին, որպես մի խրտվիլ, որ վախենան, որ փորձ չփորձեն փախչելու, շուտ-շուտ գնան, ուր որ տանում են նրանց և ձայն չհանեն...: Սարհատը երկար նայել չկարողացավ, նրա գլուխը պտտվեցավ, և քարավանը անցավ: ձիավոր քրդերի մի բազմություն եզների ավանակների և սայլերի վրա բարձած քշում էին խառնիճաղանճ քարավանը որ տանում էր տնային կարասիք և զանազան տեսակ իրեղեններ բեռների վրա կապել էին միմի կամ երկուերկու կին աղջիկ և մանկահասակ պատանիներ ավարը և գերիները միասին մի բեռն էին կազմում և քշում էին առաջ ամենայն սաստկությամբ նրանք տարվում էին այն անասունների վրա որ պատկանում էին թշվառ գերիների ծնողներին տերը իր անասունի վրա նստած գերի էր գնում քարավանի ընթացքը շտապեցնելու համար քրդերը ցցած ունեին իրանց նիզակների ծայրերին մարդկային կառափներ ծնողների կտրած գլուխը ցույց էին տալիս որդիներին որպես մի խրտվիլ որ վախենան որ փորձ չփորձեն փախչելու շուտշուտ գնան ուր որ տանում են նրանց և ձայն չհանեն սարհատը երկար նայել չկարողացավ նրա գլուխը պտտվեցավ և քարավանը անցավ |
|
content/clips/segment_00000141.wav speaker_1 male — Նրանք պիտի գնան իրանց Շեյխի առաջնորդությամբ Հեյդարանլին չէ խառնվում Շիկակների, Ռավանդների և Բիլբաստների հետ, որոնց պիտի տանե Շեյխ Ջալալեդդինը: — նրանք պիտի գնան իրանց շեյխի առաջնորդությամբ հեյդարանլին չէ խառնվում շիկակների ռավանդների և բիլբաստների հետ որոնց պիտի տանե շեյխ ջալալեդդինը |
|
content/clips/segment_00000219.wav speaker_1 male Մըստոն մի ըստ միոջե սկսեց պատմել իր հանդիպելը փաշայի սուրհանդակի հետ, նրան սպանելը, հետո նամակն առնելով, և ինքը սուրհանդակ ձևանալով, շեյխի բանակը մտնելը և այնտեղ գերի աղջկանց թվում Ասլիին գտնելը: մըստոն մի ըստ միոջե սկսեց պատմել իր հանդիպելը փաշայի սուրհանդակի հետ նրան սպանելը հետո նամակն առնելով և ինքը սուրհանդակ ձևանալով շեյխի բանակը մտնելը և այնտեղ գերի աղջկանց թվում ասլիին գտնելը |
|
content/clips/segment_00000082.wav speaker_1 male Երբ որ ձեզանից մեկը թողնելու լինի պատերազմի դաշտը, այն ժամանակ աստված կզայրացնե կնոջ սիրտը, որը կանգնած չադրի մուտքի առջև, կընդունե իր տղամարդին այս խոսքերով. «Գնա՛, հեռացի՛ր, դու իմ այրը չես: Ի՞նչու չեն տեսնվում քո վերքերը, ի՞նչու դու մենակ դարձար, ո՞ւր են քո ընկերները հեռացի՛ր, նա իմ այրը լինել չէ կարող, որ անպատվեց իր զենքերը»: Չկա ավելի դառն մի բան, քան կնոջ հանդիմանությունը բայց աստուծո զզվանքը սարսափելի՜ է: երբ որ ձեզանից մեկը թողնելու լինի պատերազմի դաշտը այն ժամանակ աստված կզայրացնե կնոջ սիրտը որը կանգնած չադրի մուտքի առջև կընդունե իր տղամարդին այս խոսքերով «գնա՛ հեռացի՛ր դու իմ այրը չես ի՞նչու չեն տեսնվում քո վերքերը ի՞նչու դու մենակ դարձար ո՞ւր են քո ընկերները հեռացի՛ր նա իմ այրը լինել չէ կարող որ անպատվեց իր զենքերը» չկա ավելի դառն մի բան քան կնոջ հանդիմանությունը բայց աստուծո զզվանքը սարսափելի՜ է |
|
content/clips/segment_00000299.wav speaker_1 male — Էլի կտանեք, — պատասխանեց երիտասարդը սառը կերպով, — դեռ շատ է մնացել: Ցա՛ծ Իջեք: Քուրդերը ձիերից ցած իջան և կամենում էին իրենց բեռները պատրաստել: — էլի կտանեք — պատասխանեց երիտասարդը սառը կերպով — դեռ շատ է մնացել ցա՛ծ իջեք քուրդերը ձիերից ցած իջան և կամենում էին իրենց բեռները պատրաստել |
|
content/clips/segment_00000232.wav speaker_1 male — Բարի լինի ո՞ւր այդպես: — Բարի է, փառք աստուծո, — պատասխանեց ճանապարհորդը: — Ես Ջաֆար-բեկի հովիվն եմ, մեր չադրները շատ հեռու չեն այստեղից մեր մատակներից մեկը այս երեկո կորավ, պտռում եմ: Հետո նա հարցրեց ձիավորին. — Դու ո՞ւր այդպես, աստված հաջողի, գնում ես: — բարի լինի ո՞ւր այդպես — բարի է փառք աստուծո — պատասխանեց ճանապարհորդը — ես ջաֆարբեկի հովիվն եմ մեր չադրները շատ հեռու չեն այստեղից մեր մատակներից մեկը այս երեկո կորավ պտռում եմ հետո նա հարցրեց ձիավորին — դու ո՞ւր այդպես աստված հաջողի գնում ես |
|
content/clips/segment_00000536.wav speaker_2 female Ահա այդ րոպեից էր, որ տեղի ունեցավ այն, ինչ որ այնպես մռայլել էր Հայրումյանի հոգին և մոռացնել տվել հոգնածությունն էլ, քաղցն էլ դատական պրիստավը, առանց հոգնելու և ձանձրանալու, պաշտոնական մեթոդիկ ճշտապահությամբ սկսեց ցուցակագրել խմբագրատան մեջ գտնված բոլոր կարասիքը, գրքերն ու իրեղենները։ Իշխանուհին նորից մտել էր անողոք պահանջատիրող դերի մեջ, և նրա այրական դաժան դեմքի վրա մեղմության և զիջողության նշույլ անգամ չէր երևում։ Նա ինքն էր առաջնորդում դատական պրիստավին, ինքն էր գնահատում իրեղենները և պահանջում էր, որ անպատճառ իր գնահատումներով ցուցակագրվեն։ ահա այդ րոպեից էր որ տեղի ունեցավ այն ինչ որ այնպես մռայլել էր հայրումյանի հոգին և մոռացնել տվել հոգնածությունն էլ քաղցն էլ դատական պրիստավը առանց հոգնելու և ձանձրանալու պաշտոնական մեթոդիկ ճշտապահությամբ սկսեց ցուցակագրել խմբագրատան մեջ գտնված բոլոր կարասիքը գրքերն ու իրեղենները։ իշխանուհին նորից մտել էր անողոք պահանջատիրող դերի մեջ և նրա այրական դաժան դեմքի վրա մեղմության և զիջողության նշույլ անգամ չէր երևում։ նա ինքն էր առաջնորդում դատական պրիստավին ինքն էր գնահատում իրեղենները և պահանջում էր որ անպատճառ իր գնահատումներով ցուցակագրվեն։ |
|
content/clips/segment_00000102.wav speaker_1 male — Պետք է հանկարծ վրա տալ և աշխատել առաջ ջահերը խորտակել խավարի մեջ ավելի հեշտ կլինի գործը, — ասաց Դալի-Բաբան: — պետք է հանկարծ վրա տալ և աշխատել առաջ ջահերը խորտակել խավարի մեջ ավելի հեշտ կլինի գործը — ասաց դալիբաբան |
|
content/clips/segment_00000205.wav speaker_1 male — Ինչպես պետք է մտնել, ինձ խո չեն ուտի կգնամ, բարև կտամ, կհարցնեմ քեֆները, հետո ես գիտեմ, թե ինչ կասեմ...: — ինչպես պետք է մտնել ինձ խո չեն ուտի կգնամ բարև կտամ կհարցնեմ քեֆները հետո ես գիտեմ թե ինչ կասեմ |
|
content/clips/segment_00000133.wav speaker_1 male — Որպես երևում է, դուք ձեր առաջին քաջությունը փորձել եք այդ ողորմելի շորի կտորների վրա…, — ասաց երիտասարդը հեգնական ծիծաղով: — Այդ մի փոքրիկ որս էր, որ պատահեց մեզ ճանապարհի վրա մեր եղբայրները այրել էին մի հայոց գյուղ, բայց կանայքը փախել էին մերձակա լեռան վրա…: — որպես երևում է դուք ձեր առաջին քաջությունը փորձել եք այդ ողորմելի շորի կտորների վրա… — ասաց երիտասարդը հեգնական ծիծաղով — այդ մի փոքրիկ որս էր որ պատահեց մեզ ճանապարհի վրա մեր եղբայրները այրել էին մի հայոց գյուղ բայց կանայքը փախել էին մերձակա լեռան վրա… |
|
content/clips/segment_00000417.wav speaker_2 female Կսկսեմ ինձնից։ Մի երկու լղարիկ գրքույկ հրատարակելուց հետո, որի վրա զուր տեղը ծախսել էի ուսուցչությանս ժամանակ խնայած կոպեկներս, ես մի անգամ առմիշտ թողի գրող լինելու մարմաջը, այրեցի հետագա բոլոր գրվածքներս և գալիցինյան ռեժիմից հետո, երբ վերստին բացվեցին մեր դպրոցները, նորից մտա ուսուցչական ասպարեզ։ Այն խոնավ ու մութ սենյակը, որի վարձը նեղ օրերիս հազիվ էի կարողանում վճարել, թողի և անցա նույն տան բակում ազատված երկու լուսավոր սենյակ, ամուսնացա, օրինավոր տուն ու տեղ դրի, չորս զավակներ ունեցա երեք տղա, մի աղջիկ։ Տղաներիցս ամենամեծը թունդ բոլշևիկ դուրս եկավ և զոհվեց մայիսյան ապստամբության ժամանակ։ Նրանից փոքրը նույնպես բոլշևիկկոմունիստ է և ներկայումս հրահանգիչ է գավառում։ Այնուհետև՝ աղջիկս ուսուցչուհի է, իսկ փոքր տղաս սովորում է բանֆակում և խոստանում է ավելի թունդ բոլշևիկ լինել, քան իր ավագ եղբայրները։ Ներկայումս ես արդեն մոտ վաթսուն տարեկան ծերունի եմ։ Թողել եմ ուսուցչությունը։ Ստանում եմ կենսաթոշակ։ Անցյալ տարվանից կնոջս հետ մշտապես տեղափոխվել եմ իմ հայրենի գյուղաքաղաքը, ուր պաշտոնավարում է աղջիկս, և ապրում եմ նրա մոտ հանգիստ ու ապահով, միանգամայն մոռանալով իմ նեղ օրերը, որոնցից մեկը նկարագրել եք դուք ձեր պատմվածքի մեջ։ կսկսեմ ինձնից։ մի երկու լղարիկ գրքույկ հրատարակելուց հետո որի վրա զուր տեղը ծախսել էի ուսուցչությանս ժամանակ խնայած կոպեկներս ես մի անգամ առմիշտ թողի գրող լինելու մարմաջը այրեցի հետագա բոլոր գրվածքներս և գալիցինյան ռեժիմից հետո երբ վերստին բացվեցին մեր դպրոցները նորից մտա ուսուցչական ասպարեզ։ այն խոնավ ու մութ սենյակը որի վարձը նեղ օրերիս հազիվ էի կարողանում վճարել թողի և անցա նույն տան բակում ազատված երկու լուսավոր սենյակ ամուսնացա օրինավոր տուն ու տեղ դրի չորս զավակներ ունեցա երեք տղա մի աղջիկ։ տղաներիցս ամենամեծը թունդ բոլշևիկ դուրս եկավ և զոհվեց մայիսյան ապստամբության ժամանակ։ նրանից փոքրը նույնպես բոլշևիկկոմունիստ է և ներկայումս հրահանգիչ է գավառում։ այնուհետև՝ աղջիկս ուսուցչուհի է իսկ փոքր տղաս սովորում է բանֆակում և խոստանում է ավելի թունդ բոլշևիկ լինել քան իր ավագ եղբայրները։ ներկայումս ես արդեն մոտ վաթսուն տարեկան ծերունի եմ։ թողել եմ ուսուցչությունը։ ստանում եմ կենսաթոշակ։ անցյալ տարվանից կնոջս հետ մշտապես տեղափոխվել եմ իմ հայրենի գյուղաքաղաքը ուր պաշտոնավարում է աղջիկս և ապրում եմ նրա մոտ հանգիստ ու ապահով միանգամայն մոռանալով իմ նեղ օրերը որոնցից մեկը նկարագրել եք դուք ձեր պատմվածքի մեջ։ |
|
content/clips/segment_00000506.wav speaker_2 female Դատական պրիստավը խունացած համազգեստով և գռեհկական դեմքով մի շեկ մարդ շարունակում էր իր որոնումը մաշված, տեղ-տեղ կեղտից դեղնած սև պորտֆեյլի մեջ։ Իսկ տանտիրուհին, պատուհանի մոտ շիփ-շիտակ նստած, տիրական-քննական հայացքով դիտում էր սենյակի հատակը, առաստաղը, պատերը, անկյունները, պատուհանները, դռները։ դատական պրիստավը խունացած համազգեստով և գռեհկական դեմքով մի շեկ մարդ շարունակում էր իր որոնումը մաշված տեղտեղ կեղտից դեղնած սև պորտֆեյլի մեջ։ իսկ տանտիրուհին պատուհանի մոտ շիփշիտակ նստած տիրականքննական հայացքով դիտում էր սենյակի հատակը առաստաղը պատերը անկյունները պատուհանները դռները։ |
|
content/clips/segment_00000554.wav speaker_2 female Խոնավ անկողինը մի անախորժ սարսուռ ազդեց նրա ցամաքած մարմնին նա կուչ եկավ և վերմակը քաշեց գլխին: Ու մտածմունքները՝ տխուր ու անմխիթարական, նորից պաշարեցին նրան: խոնավ անկողինը մի անախորժ սարսուռ ազդեց նրա ցամաքած մարմնին նա կուչ եկավ և վերմակը քաշեց գլխին ու մտածմունքները՝ տխուր ու անմխիթարական նորից պաշարեցին նրան |
|
content/clips/segment_00000073.wav speaker_1 male Վրաններից մեկի առջև, որ իր մեծությամբ և փառահեղաթյամբ որոշվում էր մյուսներից, ցցած էր մի կարմիր դրոշակ, որի չորս անկյունների վրա կարդացվում էին, արաբական տառերով դրոշմված, չորս անուններ՝ Ալի, Օսման, Օմար և Աբուբեքր: վրաններից մեկի առջև որ իր մեծությամբ և փառահեղաթյամբ որոշվում էր մյուսներից ցցած էր մի կարմիր դրոշակ որի չորս անկյունների վրա կարդացվում էին արաբական տառերով դրոշմված չորս անուններ՝ ալի օսման օմար և աբուբեքր |
|
content/clips/segment_00000003.wav speaker_1 male Այն օրից, որ բաժանվել էր նա իր ընկերներից, նրանց մասին տեղեկություն չուներ, և չգիտեր, թե ո՞րտեղ մնացին կամ ի՞նչ շինեցին: Միայն այն օրը մի պայմանյալ օր էր, որ նրանք ամեն կողմից պետք է հավաքվեին «քանդված մատուռի» մոտակայքում, և ինքն այնտեղ գնալով, պետք է տեսնվեր իր ընկերների հետ: Բայց գերեվար քարավանի անակնկալ հանդիպումը նրան ստիպեց ուղարկել իր հավատարիմ Մըստոյին նրանց կանչելու Սախկալ-Թութան կիրճի մոտ, որտեղ գուցե կարողանային ազատել թշվառ գերիներին: այն օրից որ բաժանվել էր նա իր ընկերներից նրանց մասին տեղեկություն չուներ և չգիտեր թե ո՞րտեղ մնացին կամ ի՞նչ շինեցին միայն այն օրը մի պայմանյալ օր էր որ նրանք ամեն կողմից պետք է հավաքվեին «քանդված մատուռի» մոտակայքում և ինքն այնտեղ գնալով պետք է տեսնվեր իր ընկերների հետ բայց գերեվար քարավանի անակնկալ հանդիպումը նրան ստիպեց ուղարկել իր հավատարիմ մըստոյին նրանց կանչելու սախկալթութան կիրճի մոտ որտեղ գուցե կարողանային ազատել թշվառ գերիներին |
|
content/clips/segment_00000409.wav speaker_2 female Նա նստեց թախտի վրա և, սրտի փղձուկը չկարողանալով բռնել, սկսեց սաստիկ, ցնցողաբար հեկեկալ, դեմքը ձեռքերով ծածկած: նա նստեց թախտի վրա և սրտի փղձուկը չկարողանալով բռնել սկսեց սաստիկ ցնցողաբար հեկեկալ դեմքը ձեռքերով ծածկած |
|
content/clips/segment_00000534.wav speaker_2 female — ...Ոչինչ չեմ թաքցրել... — Դեռ հարց է, չե՞ք թաքցրել,— նորից մեջ ընկավ իշխանուհին,— որովհետև ի՞նչ կա այստեղ։ — ոչինչ չեմ թաքցրել — դեռ հարց է չե՞ք թաքցրել— նորից մեջ ընկավ իշխանուհին— որովհետև ի՞նչ կա այստեղ։ |
|
content/clips/segment_00000510.wav speaker_2 female — Այո, բայց... տանտիրուհին չի կամենում, որ դուք այլևս մնաք այս բնակարանում: — Նույնիսկ այն ժամանակ, երբ այս երեք օրվա ընթացքում վճարե՞մ պարտքս,— դիմեց խմբագիրը ավելի տանտիրուհուն, քան դատական պրիստավին։ — այո բայց տանտիրուհին չի կամենում որ դուք այլևս մնաք այս բնակարանում — նույնիսկ այն ժամանակ երբ այս երեք օրվա ընթացքում վճարե՞մ պարտքս— դիմեց խմբագիրը ավելի տանտիրուհուն քան դատական պրիստավին։ |
|
|